08 12 2021

Սիմոնյանի խոսքերից հետո զարմանալի չէ, որ Հաագայի միջազգային դատարանը հրաժարվում է լուծել հայ ռազմագերիների հարցը

Սիմոնյանի խոսքերից հետո զարմանալի չէ, որ Հաագայի միջազգային դատարանը հրաժարվում է լուծել հայ ռազմագերիների հարցը

Արմեն Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ինչպես գիտեք, Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ հայցեր էին ներկայացրել Հաագայի միջազգային դատարանում և դեկտեմբերի 7-ին պարզ դարձավ, որ դատարանը «պարիտետային որոշում» է կայացրել՝ փաստացի հավասարության նշան դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Բոլորին է հայտնի, որ նման դատարաններն իրենց որոշումներով չեն տարբերվում քաղաքական կառույցների որոշումներից։ Ասենք, դրա վառ օրինակն են դատարանի այս որոշումները Բալկաններում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ։ Բայց նույնիսկ այստեղ կան մի շարք նրբերանգներ: Օրինակ՝ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չկան, իսկ Ադրբեջանում «ինչքան ուզես» հայ ռազմագերիներ կան։ Իսկ գերիների հարցը քաղաքական ցանկացած օրակարգից դուրս է, դա համարվում է մարդասիրական խնդիր:

Բայց Հաագայի դատարանի երեկվա որոշման մեջ այս հարցը փաստացի բացակայում էր։ Ոչ թե հայ իրավաբաններն ու իրավապաշտպանները այս հարցը ներկայացրել են անբավարար մակարդակով, ընդհակառակը, այլ «արի ու տես», որ այս հեղինակավոր դատարանը ուղղակի չի լուծում այս խնդրին, ինչը նշանակում է միայն մեկ բան՝ որպես էական խնդիր ռազմագերիներ հարցը իրականում գոյություն չունեն, և դա կարող է պայմանավորված լինել Հայաստանի ներկայիս իշխանությունների պահվածքով, որոնց համար այս հարցը «100000-դական նշանակություն» ունի։ Դրա վառ ապացույցը Ալեն Սիմոնյանի խոսքեն են, որոնք իրականում միայն Ալեն Սիմոնյանի կարծիքը չէ, քանի որ այդպես է մտածում Հայաստանի ողջ իշխանական վերնախավը։

Այս համատեքստում զարմանալի չէ, որ այսքանից հետո նման հեղինակավոր կառույցները նման որոշումներ են կայացնում։

Կից նյութն` այստեղ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ